«5 աստղանի» հիվանդանոց Թուրքիայում

«5 աստղանի»  հիվանդանոց Թուրքիայում

Թուրքական sabah օրաթերթի փոխանցմամաբ` Ստամբուլի Բայրամփաշա թաղամասում կկառուցվի 5 աստղանի հիվանդանոց: Հիվանդանոցը կկառուցվի քանդված բանտի տեղում:

Նախատեսվում է հիվանդանոցի կառուցման համար հատկացնել 62մլն.782 քառ.մ տարածք: Հիվանդանոցի շենքը լինելու է 327 հարկանի:

Ստամբուլում ընդհարումներին հաջորդում է խաղաղ իֆթարը

Ստամբուլում ընդհարումներին հաջորդում է խաղաղ իֆթարը

Երեկ Ստամբուլում կազմակերպվել էր երթ` նվիրված Գեզի այգու բողոքի ցույցերի հետևանքով մահացած Ալի Իսմայիլ Քորքմազի հիշատակին, որի ընթացքում տեղի ունեցան մի շարք ընդհարումներ դանակներով և մահակներով զինված մի խմբի և երթի մասնակիցների միջև:
Իսկ այսօր անտիկապիտալիստ մուսուլմանների և Քոջամուսթաֆափաշա միության նախաձեռնությամբ Ստամբուլում կազմակերպվել է համերաշխության իֆթար, որը ԺՀԿ-ի ծրագրով պետք է տեղի ունենար շաբաթ օրը:

Մեջլիսում հրատապ ժողով է հրավիրվել

Image

Sabah.com.tr-ի փոխանցմամբ այսօր Թուրքիայի փոխվարչապետ Բեշիր Աթալայը արտակարգ նիստ է հրավիրել, որին մասնակցել են ներքին գործերի նախարար Մուամմար Գյուլերը, արդարադատության նախարար Սադուլլահ Էրգինը, ինչպես նաև Բյուլենթ Արընչը և Բեքիր Բոզդաղը:

«Մասնիկ»(«Zerre») ֆիլմը

«Մասնիկ»(«Zerre»)  ֆիլմը

Մոսկվայում արդեն 35-րդ անգամ տեղի ունեցող միջազգային կինոփառատոնի շրջանակներում Թուրքիան ներկայացվել է Էրդեմ Թեփեգյոզի «Մասնիկ» («Zerre») ֆիլմը:

Ֆիմը ներկայացնում է միայնակ մոր դժբախտ կյանքը:

Ահռելի ինքնաթիռը Կայսերիում է

Ահռելի ինքնաթիռը Կայսերիում է

Թուրքիայի օդային ուժերի` Airbus Military-ից պատվիրած 10 նոր սերնդի A400M ինքնաթիռներից առաջինն այսօր Անկարայից հետո վայրէջք է կատարել Կայսերիում: Այստեղ այն փորձնական թռիչք է իրականացրել:
Վաղն առավոտյան A400M Կայսերիից շարժվելու է դեպի Ֆրանսիա:

Գեզի այգու երկու Իֆթարները (ֆոտոշարք)

fft16_mf1538705 Image

Գեզի այգու բողոքի ցույցերի կենտրոն հանդիսացող Թաքսիմի հրապարակում և շրջակայքում Ռամադանի առաջին օրը երկու տարբեր Իֆթար (Ռամադան ամսվա ընթացքում երեկոյան ընթրիք, որ կատարվում է արևամուտից հետո) է մատուցվել: Կենտրոնի իֆթարը կազմակերպել էր Բեյօղլուի քաղաքապետարանը, իսկ Գալաթասարայի կողմում` անտիկապիտալիստ մուսուլմանները:

ImageImageImage

Գեզի այգին կրկին փակ է

Image

 

Sabah.com.tr-ի փոխանցմամբ այսօր կեսօրին Գեզի այգին մաքրման վերջին աշխատանքներից հետո վերաբացվել է, սակայն ինչ-ինչ պատճառներով մի քանի ժամ հետո կրկին փակվել է: Քաղաքացիներին թույլ չի տրվում այնտեղ մտնել:

Գեզի այգին պատրաստ է վերաբացվելու

Գեզի այգին պատրաստ է վերաբացվելու

Գեզի այգում գտնվող ոստիկանական խմբերի մեծ մասն արդեն հեռացել է այնտեղից, այժմ այգում մաքրման վերջին աշխատանքներն են կատարվում, ոստիկանների համար տեղադրված հովանոցներն ու աթոռներն արդեն հավաքվել են:
Շուտով այգին պատրաստ կլինի քաղաքացիներին հանձնելու համար: Այգին ամեն պահ կարող է վերաբացվել:

Քըլըչդարօղլուի այցը Գեզի այգի

Քըլըչդարօղլուի այցը Գեզի այգի

Այսօր ԺՀԿ նախագահ Քեմալ Քըլըչդարօղլուն այցելել է Գեզի այգի, զրուցել կարգուկանոն հաստատող ոստիկանների հետ: Մեջբերում. «Այգին պետք է վերաբացվի, մարդիկ պետք է կարողանան այստեղ կրկին ազատորեն զբոսնել: Այստեղ շինարարությունը պետք է արգելվի: Այգին շատ գեղեցիկ է, այստեղ նախկինում ևս եղել եմ: Եթե վայրի անունը զբոսայգի է, ուրեմն առանց զբոսնողների այն իմաստը կորցնում է, պետությունը չի կարող արգելել զբոսանքն այստեղ»:

Գեզի զբոսայգում 30 մարդ է ձերբակալվել

Image

 

Sabah.com.tr-ի փոխանցմամբ այսօր Ստամբուլի մարզպետ Հուսեյն Մութլուն երեկ Թաքսիմում կատարվող դեպքերի վերաբերյալ որոշ պարզաբանումներ է արել: Նա լրագրողների տված մի շարք հարցերի է պատասխանել, նաև հայտնել է, որ երեկ մոտ 30 մարդ է ձերբակալվել: