Դիարբեքիրի Սուրբ Կիրակոս եկեղեցի

 Դիարբեքիրի Սուրբ Կիրակոս եկեղեցի

Դիարբեքիրի հայության կյանքում կարևոր դեր խաղացող այս եկեղեցին գտնվում է Սուր թաղամասի Գյոչմեն փողոցի վրա, որը հայտնի է որպես «գյավուրների» թաղամաս, քանի որ մինչև 1915թ. այստեղ մեծ թվով հայեր են բնակվել: Ս.Կիրակոս եկեղեցին քաղաքում մնացած 7 եկեղեցիներից մեկն է: 7 խորան ունեցող եկեղեցու կառուցման կոնկրետ տարեթիվը հայտնի չէ։ Ս. Կիրակոս եկեղեցու անունն առաջին անգամ հանդիպում է 1610-1615 թթ. Սիմեոն Լեհացու «Ճանապարհորդություն» աշխատության մեջ։ Այն բանից հետո, երբ 1515 կամ 1518 թ. ենթադրաբար Ֆաթիհ Փաշա մզկիթի հարևանությամբ գտնվող ս. Թեոդորոս եկեղեցին վերածվեց մզկիթի, եկեղեցուն պատկանող գերեզմանոցում կառուցվեց ս. Կիրակոս եկեղեցին։ Իսկ որոշ աղբյուրների համաձայն` եկեղեցին կառուցվել է 1376թ.-ին: Այս եկեղեցու համալիրի մեջ են գտնվում նաև ս. Սարգիս եկեղեցին ու ս. Հակոբ մատուռը, հանդիպումների սրահ, ճաշասենյակ, հոգևորականների համար նախատեսված սենյակներ: Ընդհանուր համալիրը զբաղեցնում է 3200քմ տարածք, որի 85 տոկոսը կազմում է հենց եկեղեցին: Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին եկեղեցին զավթել էր գերմանական բանակը, իսկ 1918թ.-ին այն վերածվել էր տեքստիլային պահեստի: 1952թ.-ին հայ համայնքը դիմել էր իշխանություններին այն վերադարձնելու խնդրանքով, որից հետո եկեղեցին կրկին հանձնվել էր հայերին: Այդուհանդերձ, այն կիսաքանդ վիճակում է եղել մինչև 1980 թվականը: Դիարբեքիրի Սուրբ Կիրակոս եկեղեցին 1980-ից թողնվել է բախտի քմահաճույքին։
Մերձավոր արեւելքի ամենամեծ եկեղեցին համարվող Ս.Կիրակոսի զանգակատունը 1913-ին ավերվել է կայծակի հարվածից, որից հետո տեղի հայերը նոր զանգակատուն են կառուցել, որի զանգը ձուլվել էր ոսկու եւ պղնձի խառնուրդից: Սակայն 1915-ին այս անգամ կայծակի հարվածած տեղին հարվածել են թուրքերը՝ թնդանոթով ավերելով զանգակատունը միայն նրա համար, որ այն ավելի բարձր էր շրջակայքի մզկիթների մինարեթներից: Այնուհետ, Ստամբուլում ապրող դիարբեքիրցի հայերը ստեղծել են «Սուրբ Կիրակոս հիմնադրամ» եկեղեցին վերանորոգելու համար, որի նախագահն է Էրգյուն Այիկը։ Վերջինս նշել է, որ այլ պետական ինստիտուտներ չեն ցանկացել մասնակցություն ունենալ այս գործում, թեև հիմնադրամը դիմել էր նրանց ավելի մեծ բյուջեի համար: 2,5 մլն դոլար արժողությամբ վերանորոգման ծախսերի 70 տոկոսը իր վրա է վերցրել հայկական հիմնադրամը, իսկ 30-ը՝ Դիարբեքիրի քաղաքապետարանը։ Եկեղեցու վերականգնման աշխատանքները մեկնարկել են 2009թ.-ի վերջին և ավարտվել են 2011թ.-ի հոկտեմբերին, որից անմիջապես հետո` նույն տարվա հոկտեմբերի 22-ին տեղի է ունեցել բացման արարողությունը, իսկ հոկտեմբերի 23-ին` առաջին պատարագը, որին մասնակցել են Պոլսո Հայոց պատրիարքական ընդհանուր փոխանորդ արքեպիսկոպոս Արամ Աթեշյանը, ԱՄՆ Հայոց Արևելյան թեմի առաջնորդ Տ. Խաժակ արքեպիսկոպոս Պարսամյանը, Դիարբեքիրի քաղաքապետ Օսման Բայդեմիրը և ուրիշներ: Զանգակատան վերականգնման աշխատանքներն ավարտվել են 2012թ.-ին: Վերականգնումից հետո եկեղեցու գմբեթին ամրակցվել է Մոսկվայում պատրաստված 100կգ բրոնզեձույլ խաչ: Վերջերս եկեղեցու մի մասում բացվել է հայ արվեստի նմուշների ցուցահանդես:
Վերջին մեծ պատարագը Ս.Կիրակոս եկեղեցում տեղի է ունեցել 2013թ.-ի սեպտեմբերի 10-ին: Ծիսակարգն իրականացրել է Պոլսո հայոց պատրիարքի ընդհանուր փոխանորդ Արամ արքեպիսկոպոս Աթեշյանը։ Պատարագին ներկա է եղել նաև Դիարբեքիրի քաղաքապետ Օսման Բայդեմիրը։ Պատարագին ներկա գտնվելու համար աշխարհի տարբեր ծայրերից Դիարբեքիր էին ժամանել մեծ թվով հայեր:

Դիարբեքիրցի հայ երաժիշտ Երվանդ Բոսթանջը

Դիարբեքիրցի հայ երաժիշտ Երվանդ Բոսթանջը

Դիարբեքիրի ամենահայտնի հայ երաժիշտներից է Երվանդ Բոսթանջըն (Ուդի Երվանդ) : Ծնվել է Դիարբեքիրի «Գյավուր» թաղամասում: Նախնական կրթությունը ստացել է Ալփասլան նախակրթարանում, միջնակարգը` Ալի Էմիրի միջնակարգ դպրոցում : Երաժշտական առաջին փորձերը սկսվել են դեռ 4 տարեկան հասակում` հարսանիքներին դարբուկա նվագելով: Երաժշտական կրթություն ստացել է ուսուցիչներ Հյուսնու Իփեքից և Զավեն Օզաթմաջըյանից: 1976թ.-ին տեղափոխվել է Ստամբուլ: Ընդունվել է կոնսերվատորիա որպես երգիչ, այնուհետև համալսարանի նվագախմբում սկսել է ուդ նվագել: 1992թ. մայիսի 15-ին տեղափոխվել է ԱՄՆ: Ստեղծագործում է երեք լեզուներով` հայերեն, թուրքերեն և քրդերեն: «Եվ մինչև հիմա շարունակում եմ ստեղծագործել որպես դիարբեքիրցի Ուդի Երվանդ»,- ասել է Ե.Բոսթանջըն իր ստեղծագործական կյանքի մասին :
Երկար տարիների բացակայությունից հետո առաջին անգամ Դիարբեքիր է այցելել 2004թ.-ին` երաժշտական փառատոնի մասնակցելու նպատակով: 2013թ.-ին վերջնականապես տեղափոխվել է Դիարբեքիր: Երվանդ Բոսթանջըի կյանքի և գործունեության մասին Շեյհմուս Դիքենը, որը քուրդ գրողների միության անդամ է, գրել է «Հե’յ, բարով եկար» գիրքը: Գիրքը գրելու մասին գաղափարը ծնվել է 2004թ.-ին, երբ Երվանդ Բոսթանջըն եղել է Դիարբեքիրում, սկսել է գրել 2007թ.-ին ԱՄՆ կատարած իր այցից հետո :

Մի շարք բանտարկյալներ Իրանից կտեղափոխվեն Թուրքիա և Ադրբեջան

Image

 

Ինչպես հաղորդում է Milliyet.com.tr-ն մի շարք բանտարկյալներ Իրանից կտեղափոխվեն Թուրքիա, Ադրբեջան, Աֆղանստան և այլ երկրներ:

Այս որոշումը ստորագրվել է վերջերս այս երկրների ներկայացուցիչների միջև, ըստ որի պետք է Իրանում գտնվող բոլոր օտարերկրացի բանտարկյալները վերադառնան իրենց հայրենիք:

Թուրքիայում նշվել է Լոզանի հաշտության պայմանագրի ստորագրման 90- ամյակը

Image

 

Milliyet.com.tr-ի փոխանցմամբ Թուրքիայի Հելբելիադա կղզում գտնվող Ինոնյու գյուղում նշվել է առաջին համաշխարհային պատերազմի ավարտն ազդարարող Լոզանի պայմանագրի ստորագրման 90 ամյակը, որն էլ ստորագրվել էր նույն վայրում:

Միջոցառմանը մասնակցել են մի շարք պատգամավորներ, պաշտոնյաներ: Ելույթով հանդես է եկել նաև Իսմեթ Ինոնյուի դուստրը Օզդեն Թոքերը:

Թուրքիայում երկրաշարժ է գրանցվել

Image

Sabah.com.tr-ի փոխանցմամբ այսօր Սև ծովի մոտակայքում Բարթընի Ամասրա նահանգում տեղի ժամանակով 15.59-ին 4 բալ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել:

Ետցնցումները դեռ շարունակվում են:

Շտապ.Թուրքիայում 12 զինվոր է վիրավորվել

Image

Sabah.com.tr-ի փոխանցմամբ այսօր Ուլուդերե նահանգում 12 զինվոր է վիրավորվել: Գյուլյազը գյուղի մոտակայքում նրանց տեղափոխող ավտոբուսը շրջվել է:

Այժմ բոլորը գտնվում են հիվանդանոցում:

Բոդրումում մեծ հրդեհ է բռնկվել

Image

Մուղլան Բոդրումին կապող Գյուվերջինլիք գյուղի տարածքում այսօր ժամը 14.00-ին ուժեղ հրդեհ է բռնկվել: Այն ընդգրկել է շատ մեծ անտառապատ տարածքներ, ուստի հրդեհը կասեցնելու և մարելու համար հսկայական ուժ է հարկավոր: Մեծ թվով հրշեջներ աշխատում են հրդեհը մարելու ուղղությամբ:

Նրանց միացել են նաև մի շարք քաղաքացիներ:

Թուրքիայի արևելքում պայթուն է եղել.կա 4 վիրավոր

Թուրքիայի արևելքում պայթուն է եղել.կա 4 վիրավոր

Դիարբեքիրում ռումբը պայթել է հենց ցուցարարի ձեռքում:

Յակուբ Յավուզը և 3 այլ անձիք ստացել են տարբեր աստիճանի վնասվածքներ:

Թուրքիայում Ռուսաստանի նոր դեսպան նշանակվեց Կառլովը

Թուրքիայում Ռուսաստանի նոր դեսպան նշանակվեց Կառլովը

Անդրեյ Կառլովը նշանակվել է Ռուսատանի նոր դեսպան Թուրքիայու:

Նախկին դեսպան Վլադիմիր Իվանովսկին այս պաշտոնը զբաղեցնում էր 2007 թ-ից:

Իսթիքլալ պողոտայում ցուցարարների և ոստիկանների միջև կրկին ընդհարում

Իսթիքլալ պողոտայում ցուցարարների և ոստիկանների միջև կրկին ընդհարում

zaman.com.tr- ի հաղորդմամբ այսօր երեկոյան Գալաթասարայի հրապարակում սկսել են տասնյակներով ցուցարարներ հավաքվել, որոնք շարժվել են դեպի Իսթիքլալ պողոտա: Սակայն ցուցարարների առաջխաղացմանը խոչընդոտել են ոստիկանության աշխատակիցները: Ցուցարարներից ոմանք սկսել են փախչել դեպի մոտակա փողոցները և այնուհետև ընդհարման մեջ մտել իրենց հետապնդող լրագրողների հետ: Վնասվել են նաև շրջակայքի խանութներն ու աշխատավայրերը: