Դիարբեքիրցի հայ երաժիշտ Երվանդ Բոսթանջը

Դիարբեքիրցի հայ երաժիշտ Երվանդ Բոսթանջը

Դիարբեքիրի ամենահայտնի հայ երաժիշտներից է Երվանդ Բոսթանջըն (Ուդի Երվանդ) : Ծնվել է Դիարբեքիրի «Գյավուր» թաղամասում: Նախնական կրթությունը ստացել է Ալփասլան նախակրթարանում, միջնակարգը` Ալի Էմիրի միջնակարգ դպրոցում : Երաժշտական առաջին փորձերը սկսվել են դեռ 4 տարեկան հասակում` հարսանիքներին դարբուկա նվագելով: Երաժշտական կրթություն ստացել է ուսուցիչներ Հյուսնու Իփեքից և Զավեն Օզաթմաջըյանից: 1976թ.-ին տեղափոխվել է Ստամբուլ: Ընդունվել է կոնսերվատորիա որպես երգիչ, այնուհետև համալսարանի նվագախմբում սկսել է ուդ նվագել: 1992թ. մայիսի 15-ին տեղափոխվել է ԱՄՆ: Ստեղծագործում է երեք լեզուներով` հայերեն, թուրքերեն և քրդերեն: «Եվ մինչև հիմա շարունակում եմ ստեղծագործել որպես դիարբեքիրցի Ուդի Երվանդ»,- ասել է Ե.Բոսթանջըն իր ստեղծագործական կյանքի մասին :
Երկար տարիների բացակայությունից հետո առաջին անգամ Դիարբեքիր է այցելել 2004թ.-ին` երաժշտական փառատոնի մասնակցելու նպատակով: 2013թ.-ին վերջնականապես տեղափոխվել է Դիարբեքիր: Երվանդ Բոսթանջըի կյանքի և գործունեության մասին Շեյհմուս Դիքենը, որը քուրդ գրողների միության անդամ է, գրել է «Հե’յ, բարով եկար» գիրքը: Գիրքը գրելու մասին գաղափարը ծնվել է 2004թ.-ին, երբ Երվանդ Բոսթանջըն եղել է Դիարբեքիրում, սկսել է գրել 2007թ.-ին ԱՄՆ կատարած իր այցից հետո :

Tagged: , ,

Թողնել մեկնաբանություն