Թաքսիմում կան վիրավորներ և ձերբակալվածներ

Image

Ըստ Radikal.com.tr-ի հաղորդած լուրերի` ոստիկանների և ցուցարարների միջև ընդհարումները շարունակվում են: Ընդհարումների արդյունքում մի քանի ցուցարարներ տեղափոխվել են հիվանդանոց, որոնց թվում էր նաև Հասան Յըլմազ անունով մեկը, ով հարված է ստացել աչքին:

Իսկ ժ.23:35-ի դրությամբ ձերբակալությունների թիվն արդեն գերազանցել է 50-ը:

Image

Ոստիկանությունը դիմադրություն է ցույց տվել դեպի Գեզի շարժվող ցուցարարներին (ֆոտոշարք)

zaman.com.tr-ն հաղորդում է, որ այսօր Իսթիքլալ պողոտայում հավաքված ցուցարարները դրոշակներով և ցուցապաստառներով փորձել են շարժվել դեպի Թաքսիմի հրապարակ, սակայն ոստիկանությունը փակել է ցուցարարների ճանապարհը և թույլ չի տվել նրանց առաջ ընթանալ: 

ImageImageImageImage

Ստամբուլ այցելողների թիվն ավելացել է

Ստամբուլ այցելողների թիվն ավելացել է

Չնայած քաղաքում տիրող անհանգիստ իրադրությանը և մի քանի երկրների ( Անգլիա ,Իտալիա,Գերմանիա,Սիրիա ) կողմից հնչեցված նախազգուշացումների` Ստամբուլ այցելողների թիվն ավելացել է:

Պետական օդանավակայանի տնօրինության կողմից տրամադրած տեղեկություններ համաձայն`անցած տարվա նույն ժամանակահատվածի համեմատ այցելուների թիվն ավելացել է 10 տոկոսով:

Էրդողանի հանդիպումը Թաիլանդի վարչապետի հետ

Էրդողանի հանդիպումը Թաիլանդի վարչապետի հետ

Sabah.com.tr-ի փոխանցմամբ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը այսօր Ստամբուլում հանդիպել է Թաիլանդի վարչապետ Իյինգլակ Չիննավատին:

Հանդիպման ընթացքում քննարկվել են հիմնականում երկու երկրների միջև այժմ իրականացվող և ապագայի համար պլանավորված առևտրական ծրագրերն ու խնդիրները: Նաև խոսվել է Թաիլանդի ուսանողներին Թուրքիայի կողմից կրթական օգնություն ցույց տալու մասին:

Հատկանշական է, որ հանդիպման վերջում Էրդողանը կրկին խոսել է Եգիպտոսում կատարվող դեպքերի մասին:

Իզմիրի «Գեզի» օպերացիան. կան ձերբակալվածներ

Իզմիրի  «Գեզի» օպերցիան. կան ձերբակալվածներ

Իզմիրում ավարտվել է «Գեզի» օպերցաիայի երրորդ ալիքը, որի արդյունքում ձերբակալվել է 15 հոգի:
Իզմիրի ոստիկանությունը, որ դեռ շարունակում էր Գեզի այգու բողոքի ցույցերի հետ կապված հետախուզությունը, փողոցներում տեղադրված անվտանգության տեսախցիկների տեսագրությունները ուշադիր քննելով, երեկոյան իրագործել է «Գեզի» օպերացիան, որի արդյունքում ձերբակալվել են փողոցները ռազմադաշտի վերածած, մեքենաներն այրած, ոստիկանության հետ ընդհարման մեջ մտած ցուցարարներից ևս 15-ը:

Բողազիչի համալսարանում ավարտական տոնախմբությունը վերածվել է ցույցի (Ֆոտոշարք)

Hurriyet.com.tr-ի փոխանցմամբ` Բողազիչի համալսարանում ավարտական տոնախմբությունը սկսել է այսօր ժամը 18.30-ին: Մինչ ելույթով հանդես է եկել համալսարանի դոկտոր պր. Բարբարոսողլուն, ուսանողները Գեզի զբոսայգու դեպքերի հետ կապված բողոքի ակցիա են կազմակերպել, և մի շարք հետաքրքիր ցուցապաստառներ ուշադրություն են գրավել:

ImageImageImageImageImageImageImage

 

Հսկա գործարանն այրվում է

Հսկա գործարանն այրվում է

Թեքիրդաղի Չորլու շրջանում գտնվող ջերմամեկուսիչ նյութերի գործարանի արտադրամասում ժ.13:30-ի շրջանում հրդեհ է բռնկվել: Հրդեհի առաջացման պատճառները դեռևս հայտնի չեն: Ուժեղ ծխից տուժածների թիվը հասել է 5-ի, որոնք շտապ օգնության մեքենաներով տեղափոխվել են հիվանդանոց:
Հրդեհի մարման աշխատանքները շարունակվում են:

Արաս Օզբիլիսը կհամալրի Բեշիքթաշի կազմը

Ինչպես հաղորդում է agos.com.tr լրատվական կայքը, «Բեշիքթաշ»  ֆուտբոլային ակումբը ցանկանում է ձեռք բերել Հայաստանի հավաքականի և «Կուբան»-ի խաղացող Արաս Օզբիլիսին: Հայտնի է, որ տրանսֆերի համար ակումբը պատրաստ է վճարել 5մլն. եվրո, իսկ ֆուտբոլիստին տարեկան  1.5 մլն. եվրո: Առաջիկա օրերին  «Կուբան»-ը կհայտնի ֆուտբոլիստի տրանսֆերի հետ կապված իր վերջնական որոշումը:

Էրդողանը «անսպասելի» ժողով է գումարել

Վանում ահարկու երկրաշարժ է եղել

Ինչպես տեղեկացնում է Zaman.com.tr լրատվական կայքը, Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, ով ԹԱՄԺ-ի ընտրություններից անմիջապես հետո  մեկնել էր Իզմիր, անսպասելի կերպով ընդհատել է հանգիստը: Թուրքիայի ժամանակով ժամը 16.00-ին  Դոլմաբահչեի  «Աշխատանքային գրասենյակում» վարչապետի գլխավորությամբ ժողով կգումարվի, որին կմասնակցեն նաև Ահմեդ Դավութօղլուն, Բյուլենթ Արընչը, ՕմերՉելիքը և այլք: Տեղեկությունների համաձայն ժողովի առանցքային հարցը Եգիպտոսում տեղի ունեցող իրադարձություններն են:

Արարողություն նավում

Արարողություն նավում

Սամսունում նավի մեջ իրականացած արարողությանը մասնակցել են Սամսունի նահանգապետ Հուսեյն Աքսոյը,Բյույուքշեհիրի քաղաքապետ Քերամի Գուրբուզը,FİBA Եվրոպայի U-20«Ümit Kızlar» բասկետբոլի կազմակերպության պատասխանատու Անտոնիո Ուգրինովը եվ մրցաշարին մասնակցող երկրների ներկայացուցիչներ:
Արարողության ընթացքում ներկայացվել են ժողովրդական պարեր,որից հետո Սամսունի նահանգապետ Հուսեյն Աքսոյը մրցաշարի մասնակիցներին հաջողություն է մաղթել: